Ռամոսի պայմանագրի երկարաձգման հարցը շարունակում է գլխավոր թեման մնալ «Ռեալի» համար:
Վնասվածքի արդյունքում (որի պատճառով բաց է թողնելու 7-8 շաբաթ) Սերխիոն ստիպված է «Ռեալի» խաղերը դիտել «Ալֆրեդո դի Ստեֆանոյի» VIP զոնայից:
Տեսախցիկները ֆիքսել են, որ «Ռեալ» - «Վալենսիա» հանդիպման ընդմիջման ընթացքում 34-ամյա պաշտպանը քննարկում է ունեցել «արքայական» ակումբի տնօրեների խորհրդի ներկայացուցիչներ Էդուարդո Ֆերնանդեսի և Խոսե Անխել Սանչեսի հետ: Ամենայն հավանականությամբ, ոչ ֆորմալ հանդիպման ընթացքում խոսվել է Ռամոսի պայմանագրի երկարաձգման մասին:
Հիշեցնենք, որ խաղին ներկա չի եղել Ֆլորենտինո Պերեսը. նախագահը ապաքինվում է կորոնավիրուսից:
Fanat, Realmadrid.am