Կարիմ Բենզեման խոսել է հավաքականում իր խաղընկեր Կիլիան Մբապեի՝ «Ռեալ» տեղափոխվելու հեռանկարների մասին:
«Չգիտեմ՝ ինչ է կատարվում, սակայն վստահ եմ, որ Մբապեն երջանիկ կլինի «Ռեալում»: Նա ունի բոլոր որակները Մադրիդում հաջողության հասնելու համար»,- ֆրանսիացու խոսքերը փոխանցում է Football Espana-ն:
Հիշեցնենք, որ Բենզեման 2015 թվականից հետո առաջին անգամ հրավիրվել է Ֆրանսիայի հավաքական:
Ինչպես հաղորդում է AS-ը, Մբապեն որոշել է հեռանալ ՊՍԺ-ից և տեղափոխվել «արքայական» ակումբ:
Fanat, Realmadrid.am