Մադրիդի «Ռեալը» նոր պայմանագիր է առաջարկել Սերխիո Ռամոսին, տեղեկացնում է El Chiringuito-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, «սերուցքայինները» պատրաստ են երկարաձգել ավագի պայմանագրի ժամկետը ևս 1 տարով՝ պահպանելով նախկին աշխտավարձի չափը:
Նշվում է, որ իրավիճակին հետևում են «Յուվենթուսն» ու ՊՍԺ-ն:
Հիշեցնենք, որ 34-ամյա իսպանացու՝ «արքայական» ակումբի հետ գործող համաձայնագրի ժամկետն ավարտվում է 2021 թվականի հունիսի 30-ին:
Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ռամոսն անցկացրել է 8 հանդիպում ու խփել 2 գոլ:
Fanat, Realmadrid.am