Զինեդին Զիդանը մեկնաբանել է իր՝ «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու որոշումը:
«Գիտեմ ֆուտբոլն ու գիտեմ այն ակումբի սպսելիքները, ինչպիսին «Ռեալն» է: Հասկանում եմ, որ երբ չես հաղթում, պետք է հեռանաս: Չեմ հոգնել մարզելուց, սակայն վերջին շրջանում իմ հարաբերությունները ակումբի և նախագահի հետ փոքր-ինչ այլ էին. չէի ստանում այն վստահությունը, որի կարիքը կար: Կարող եմ ասել, որ «Ռեալում» անցկացրած 20 տարիները լավագույն բանն էին, որը տեղի է ունեցել իմ կյանքում»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերը փոխանցում է AS-ը:
Հիշեցնենք, որ Զիդանն իր որոշման մասին հայտնել էր մայիսի 27-ին:
Fanat, Realmadrid.am