Զինեդին Զիդանի գործող պայմանագրի ժամկետը «Արքայական» ակումբի հետ ավարտվում է 2022 թվականին, սակայն շատ են խոսակցությունները, որ ֆրանսիացի մասնագետը այս ամռանը կարող է հեռանալ «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից։
Կարիմ Բենզեման այլ կարծիք ունի և վստահ է, որ Զիդանը կմնա թիմում։
«Կտեսնեք, որ նա չի հեռանա». ասել է Բենզեման։
Հիշեցնենք, որ Զիդանը «Վիլյառեալի» դեմ խաղից հետո նշել էր, որ իր ապագայի մասին առաջիկա օրերին որոշում կկայացնի ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ քննարկելուց հետո։
Los Merengues, Realmadrid.am