Հոդվածներ

Վինիսիուսը հիասթափված է իր խաղից
19.10.2023
1523 0

Բրազիլիայի հավաքականը վերջին 22 տարում առաջին անգամ պարտվել է Ուրուգվային (0-2):

Իր մարզավիճակի մասին քննադատաբար է խոսել «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը:

«Շատ վատ հանդես եկա վերջին խաղերում, շատ բան պետք է բարելավեմ: Կարևորը, որ գլխումս ամեն ինչ հստակ լինի ու առավելագույնն անեմ թիմիս համար: Երբեք հավաքականում այսքան վատ չէի խաղացել»,- բրազիլացու խոսքը մեջբերում է Ge Globo-ն:

Ընթացիկ մրցաշրջանում Վինիսիուսն «Արքայական ակումբի» կազմում անցկացրել է 7 խաղ, խփել 3 գոլ ու կատարել 1 ասիստ:

Fanat, Realmadrid.am