• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալը» չի հաղթում երրորդ խաղն անընդմեջ. Նման բան չէր եղել 2023-ի մարտից ի վեր»

Հոդվածներ

«Ռեալը» չի հաղթում երրորդ խաղն անընդմեջ. Նման բան չէր եղել 2023-ի մարտից ի վեր»
08.04.2025
738 0

«Ռեալը» երրորդ խաղն անընդմեջ չի կարողանում հաղթել։ 

ՉԼ-ի 1/4 եզրափակչի առաջին խաղում Կարլո Անչելոտիի սաները խոշոր 3։0 հաշվով պարտություն կրեցին Լոնդոնի «Արսենալից»։ 

Ավելի վաղ «Սերուցքայինները» Լա լիգայում պարտություն էին կրել «Վալենսիայից» 1։2 հաշվով և ոչ ոքի խաղացել «Ռեալ Սոսյեդադի» հետ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում։ 

Երեքխաղյա առանց հաղթանակների շարք «Ռեալի» մոտ չէր եղել 2023-ի մարտից ի վեր։ Այդ ժամանակ թիմը երկու ոչ ոքի էր գրանցել և մեկ պարտություն կրել։ 

Ապրիլի 13-ին մադրիդյան ակումբը ուժերը չափելու է «Ալավեսի» հետ, իսկ ապրիլի 16-ին կայանալու է «Արսենալի» դեմ պատասխան հանդիպումը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված