«Վիլյառեալի» դեմ խաղը 559-րդն էր Կարիմ Բենզեմայի համար Մադրիդի «Ռեալի» կազմում։ Այդպիսով Բենզեման հավասարվեց Միչել Գոնսալեսին և այժմ ակումբի կազմում անցկացրած խաղերի քանակով 10-րդն է։
Այդ 559 խաղերի ընթացքում Բենզեմային հաջողվել է դառնալ 279 գոլի և 144 գոլային փոխանցման հեղինակ։
Ընդամենը երկու խաղ հետո Բենզեման կհավասարվի Խոսե Պիրի Մարտինեզին։
Ցուցակը գլխավորում է Ռաուլը (741), ում հաջորդում են Կասիլիասը (725), Սանչիսը (710), Ռամոսը (671), Սանտիլյանան(645), Հիերոն (601), Խենտոն (600) և Կամաչոն (577):
Los Merengues, Realmadrid.am