«Ռեալի» վինգեր էդեն Ազարը չի մասնակցել թիմի՝ երեկ կայացած մարզմանը:
Ինչպես հաղորդում է COPE-ն, պատճառը մկանային ծանրաբեռնվածությունն է:
Թե երբ բելգիացին կվերադառնա մարզումներին, չի նշվում:
Հիշեցնենք, որ Լա լիգայի 22-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալվելու է «Ուեսկային»: Հանդիպումը կայանալու է փետրվարի 6-ին՝ Երևանի ժամանակով 19:15-ին:
Fanat, Realmadrid.am