Դավիդ Ալաբան ամեն դեպքում կմասնակցի ԵՎՐՈ 2024-ին։ «Ռեալի» ֆուտբոլիստը կընդգրկվի Ավստրիայի հավաքականի մարզչական շտաբում և թիմի հետ կմասնակցի մրցաշարին։ Երեկ նա միացել է իր հավաքականին, որին բարդ խմբային փուլ է սպասվում։ Մրցակիցները լինելու են Նիդերլանդների, Ֆրանսիայի և Լեհաստանի հավաքականները։
Ալաբան շարունակում է վերականգնվել խաչաձև կապանների վնասվածքից, որը ստացել էր դեկտեմբերի սկզբին։ Սպասվում է, որ պաշտպանը խաղադաշտ կվերադառնա միայն գալիք մրցաշրջանի մեկնարկում։ Սակայն կասկած չկա, որ Ավստրիայի հավաքականի ավագը կօգնի իր ընտրանուն ԵՎՐՈ-ի ընթացքում՝ լինելով Ռալֆ Ռագնիկի գլխավորած մարզչական շտաբի մի մասը։
Los Merengues, Realmadrid.am