Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի շրջանակում Բերգամոյում կայացավ առաջին հանդիպումն «Ատալանտայի» ու Մադրիդի «Ռեալի» միջև:
Խաղի մեկնարկից կարճ ժամանակ անց՝ 17-րդ րոպեին, խաղադաշտից ուղիղ կարմիր քարտով հեռացվեց «Ատալանտայի» ֆուտբոլիստ Ֆրոյլերը: Այդ պահից ի վեր՝ «Արքայական ակումբն» ուներ խաղային տոտալ առավելություն:
Առաջին խաղակեսում, սակայն, «Ռեալին» չհաջողվեց առավելությունը գոլի վերածել՝ 0-0:
Երկրորդ կեսում «Ռեալը» շարունակեց տիրել գնդակին: Ունենալով տարածքային մեծ առավելություն՝ «Ռեալը» չէր կարողանում մինչև խաղավարտը գտնել իտալական ակումբի դարպասի բանալին:
Խաղավերջում թիմին օգնության հասավ պաշտպան Ֆեռլան Մենդին, որը որոշեց հեռահար հարվածով անակնկալի բերել մրցակցի դարպասապահին, որն ի զորու չէր ետ մղելու ֆրանսիացու հրաշալի հարվածը:
«Ռեալը» հաղթանակ տոնեց արտագնա խաղում ու շահեկան դիրք զբաղեցրեց մարտի 17-ին կայանալիք պատասխան խաղից առաջ:
Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, 1-ին հանդիպում
Գոլը՝ Ֆեռլան Մենդի 86՛
Fenomeno, Realmadrid.am