Լա լիգայի 36-րդ տուրի՝ «Գրանադայի» դեմ խաղը բաց են թողնելու «Ռեալի» հիմնական կենտրոնական պաշտպաններ Սերխիո Ռամոսն ու Ռաֆայել Վարանը:
Ինչպես հաղորդում է AS-ը, ամենայն հավանականությամբ, ֆրանսիացին շարք կվերադառնա «Ատլետիկի» հետ հանդիպմանը, որը կայանալու է կիրակի օրը:
Սպասվում է, որ թիմի ավագն էլ կմասնակցի եզրափակիչ տուրի՝ «Վիլյառեալի» հետ խաղին:
«Գրանադա» - «Ռեալ» խաղը կայանալու է մայիսի 13-ին՝ Երևանի ժամանակով 23:59-ին:
Fanat, Realmadrid.am