Կարլո Անչելոտիի սաները շարունակում են «Վալդեբեբասում» նախապատրաստվել գալիք մրցաշրջանին։ Ինչպես և նախորդող օրերին, երեկ ևս թիմը երկու մարզում է անցկացրել՝ առավոտյան ժամը 10։00-ին և երեկոյան 18։00-ին։
Առավոտյան կայացած մարզմանը ներկա է գտնվել նաև ակումբի նախագահ Ֆլորենտիո Պերեսը։ Վերջինս զրուցել է մարզչական անձնակազմի և ֆուտբոլիստների հետ։
Դրանից հետո ֆուտբոլիստները Անտոնիո Պինտուսի գլխավորությամբ մարզվել են մարզասրահում, իսկ այնուհետև գնդակով վարժություններ կատարել խաղադաշտում։
Երեկոյան մարզումը ամբողջովին անց է կացել խաղադաշտում։ Միակ ֆուտբոլիստը, ով երկու մարզումներն էլ անցկացրել է մարզասրահում, եղել է Ֆերլան Մենդին։
Los Merengues, Realmadrid.am