Վինիսիուսի նախկին թիմակից Տիագո Գալյարդոն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվեց «Սելտա» և արդեն հասցրել է իր նորամուտը նշել Լա Լիգայում։ Հաջորդ շաբաթ նա կարող է նաև խաղադաշտ դուրս գալ «Ռեալի» և հենց Վինիսիուսի դեմ։
Գալյարդոն իր կարծիքն է հայտնել «Ռեալի» երիտասարդ ֆուտբոլիստի վերաբերյալ։
«Վինիսիուսը իմ ընկերն է։ Երբ ես ժամանեցի Իսպանիայի, նա ինձ ասեց, որ «Սելտան» շատ լավ թիմը, և որ նա շատ ուրախ է ինձ համար։ Շուտով մենք խաղալու ենք միմյանց դեմ և կփոխանակվենք խաղաշապիկներով։
Ես Վինիսիուսի դեմ մի քանի անգամ խաղացել եմ դեռ Բրազիլիայում եղած տարիների ընթացքում։ Նա երիտասարդ է և միևնույն ժամանակ տեխնիկապես շատ ուժեղ։ Բրազիլիայում նրան ավելի շատ քննադատում են, քանի աջակցում։ Բայց ոչ ոք հենց այնպես չի տեղափոխվում «Ռեալ» և այնտեղ այդքան խաղաժամանակ ստանում։ Կարծում եմ, որ նրան քննադատելուց առաջ պետք է առաջին հերթին նայել, թե որքան հեռու է նա գնացել։ Նա դեռ երիտասարդ է և պետք է աճի, սակայն արդեն հանդես է գալիս «Ռեալում» և Բրազիլիայի ազգային հավաքականում։ Վստահ եմ, որ Վինիսիուսը շատ բաների կհասնի։ Լավագույնն եմ մաղթում նրան՝ բացառությամբ «Սելտայի» դեմ խաղերի». նշել է Գալյարդոն։
Los Merengues, Realmadrid.am