Տիբո Կուրտուան խոսել է Զինեդին Զիդանի և իր նախկին մարզիչ Դիեգո Սիմեոնեի մարտավարական առանձնահատկությունների մասին:
«Զիդանի համար գլխավոր գործոն է գնդակին տիրելը՝ սկսած դարպասապահի դիրքից: «Էլ Չոլոյի» պարագայում լրիվ այլ է. Սիմեոնեն նախընտրում է գնդակը զիջել մրցակցին, ամբողջ թիմով պաշտպանվել, պրեսինգ գործածել դաշտի կենտրոնում, քիչ ռսիկի դիմել:
Զիդանի հետ մեծ աճ ես գրանցում. սա ասում եմ, քանի որ ունեցել եմ այլ խաղաոճեր՝ աշխատելով Կոնտեի և Մոուրինյոյի հետ»,- բելգիացու խոսքերը փոխանցում է Marca-ն:
Fanat, Realmadrid.am