• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Բելինգեմն ասել է՝ որն է ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» գլխավոր խնդիրը

Հոդվածներ

Բելինգեմն ասել է՝ որն է ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» գլխավոր խնդիրը
19.09.2024
905 0

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը խոսել է ընթացիկ մրցաշրջանում «սերուցքայինների» գլխավոր խնդրի մասին։

«Մեզ համար դեռ դժվար է վերադասավորվելը։ Կրոսի կորուստը մեծ է բոլոր առումներով։ Թոնին յուրահատուկ է, նրան անհնար է փոխարինելը։ Մենք պետք է այլ միջոցներ գտնենք այս խնդիրը լուծելու և դաշտի կենտրոնի բացերը լրացնելու համար»,– Բելինգեմի խոսքը մեջբերում է Sporting News–ը։

Հիշեցնենք, որ 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո Կրոսը հայտարարեց կարիերան ավարտելու մասին։ Գերմանացի կիսապաշտպանը «Արքայական ակումբ» էր տեղափոխվել 2014 թվականին և 464 խաղում դարձել 28 գոլի ու 98 գոլային փոխանցման հեղինակ։


Ամենակարդացված