ՉԼ-ի 4-րդ տուրի շրջանակում «Միլանը» ուժերն է չափելու «Ռեալի» հետ։
Իտալական ակումբի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան կիսվել է Անչելոտիի մասին իր ունեցած կարծիքով։
«Կարլոն ինձ համար լավագույն օրինակն է։ Նա աշխարհի լավագույն մարզիչն է։ Այն, ինչ նա ասում է, կարևոր է։ Նրան պետք է լսել։ Ես շնորհակալ եմ նրան։
Ինձ համար նրա հետ հանդիպումը յուրահատուկ է։ Ես Անչելոտիի մեծ երկրպագու եմ, ոչ միայն որպես մարզիչ, այլ նաև որպես մարդ։ Նա մեզ բոլորիս համար օրինակ է։ Ինձ համար հպարտություն է դուրս գալ մի մարզչի դեմ, ով «Միլանի» պատմության էջերում իր անունը գրել է». նշել է Ֆոնսեկան։
Los Merengues, Realmadrid.am