Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով առավելության հասավ «Բարսելոնայի» նկատմամբ:
«Արքայական ակումբի» գլխավոր մարզչի հետխաղային մամուլի ասուլիսը:
«Մենք փոխեցինք մոտեցումը գործին ընդմիջմանը, դա խաղի առանցքային պահն էր: Առաջին խաղակեսում մենք դանդաղ, ոչ ագրեսիվ թիմ էինք, իսկ երկրորդում ամեն ինչ փոխվեց»:
«Երբեմն դու խաղում ես ոչ այնպես, ինչպես կցանկանաս և առաջին խաղակեսում մենք մեր մակարդակի վրա չէինք: Ի ուրախություն մեզ, երկրորդ կեսում ամեն բան այլ էր և մենք կարողացանք հաղթել: Անմոռանալի պահեր էին»:
«Փոխարինումնե՞րը, Մոդրիչը փոխեց խաղի դինամիկան, քանի որ նրա հետ մենք ավելի շատ էինք վերահսկում գնդակի ընթացքը և «Բարսելոնան» քայլ հետ էր կատարել պրեսինգի առումով: Դրանից հետո Ջուդը շատ էֆեկտիվ դարձավ, նա առաջին գոլը խփեց և խելացի գործեց երկրորդ գոլի դրվագում»:
«Մենք բոլորս զարմացած ենք Ջուդի արդյունավետությունից՝ մանավանդ տուգանայինից դուրս կատարած նրա հարվածից, քանի որ սովորաբար նա հեռվից չի հարվածում: Նա չտոնեց իր առաջին գոլը, քանի որ իր պահվածքով նման է վետերանի: Նրա նպատակը հաղթանակն էր, այլ ոչ թե ոչ-ոքին»:
«Դա ընդամենը 3 միավոր էր, բայց դու զգում ես, որ հաղթել ես շատ դժվար խաղ: Մենք հասել ենք մրցաշրջանի շատ դժվար հատվածի և առաջնության առաջատարն ենք: Մրցաշրջանը երկար է և մենք պետք է մինչև վերջ պայքարենք»:
«Ջուդը և «Ոսկե գնդա՞կը», այդ ֆուտբոլիստն ահռելի տարբերություն է ստեղծում խաղադաշտում, բայց ես չգիտեմ, թե նա որ տեղն է զբաղեցնում հավակնորդների ցանկում, անգամ չգիտեի, որ «Ոսկե գնդակը» շնորհվելու է երկուշաբթի օրը»:
«Ընդմիջմանը ասացի, որ այս հանդիպումը կարելի է պարտվել, բայց դա անել այլ կերպ՝ էներգիայով, մոտիվացիայով և ցանկությամբ: Ֆուտբոլիստները համաձայնվեցին, ինչը և մենք տեսանք երկրորդ կեսում»:
«Վինիսիուսը լավ հանդիպում անցկացրեց: Նա շատ վտանգավոր էր՝ մանավանդ երկրորդ կեսում: Նրան դիմակայում էր հիանալի պաշտպան ի դեմս Արաուխոյի»: