«Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին անդրադարձել է Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» վերադարձին:
«Լավ նորություն է. Ռոնալդուն վերադառնում է սիրելի թիմ, որի կազմում հիանալի տարիներ է անցկացրել: Լավ հարաբերություններ ունեմ Սուլշերի և «ՄՅՈՒ»-ի հետ»,- իտալացի մասնագետի խոսքերը փոխանցում է լրագրող Դերմոտ Կորիգանն իր թվիթերյան էջով:
Հիշեցնենք, որ պորտուգալացին մանչեսթերյան թիմում հանդես է եկել 2003-2009 թվականներին: