Խամես Ռոդրիգեսը պատմել է «Ռեալ» տեղափոխության մասին:
«ՊՍԺ-ն ու «Սիթին» նույնպես ցանկանում էին պայմանագիր կնքել ինձ հետ ու ավելի լավ առաջարկ էին կատարել, սակայն Ֆլորենտինո Պերեսը զանգեց ու ասաց՝ փառք եմ ուզում, թե փող: Պատասխանեցի՝ փառք: Նա ասաց՝ դե ինչ, ամեն ինչ որոշված է»,- պատմել է Խամեսը Marca-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ կոլումբիացի կիսապաշտպանը մադրիդյան գրանդի գույները պաշտպանել է 2014-2020 թվականներին՝ անցկացրած 125 խաղում դառնալով 37 գոլի և 42 ասիստի հեղինակ:
Fanat, Realmadrid.am