Երեկ Գերմանիայի հավաքականը ազգերի լիգայի շրջանակներում ուժերը չափեց Շվեյցարիայի ընտրանու հետ, և Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Թոնի Կրոսը հայտնվել էր գերմանացիների մեկնարկային կազմում։
Դա կիսապաշտպանի համար 100-րդ հանդիպումն էր ազգային հավաքականի կազմում։
Նա դարձավ գերմանացի 12-րդ ֆուտբոլիստը, ով հասել է նման արդյունքի։ Այդ ցուցանիշով առաջատարներն են Լոտար Մաթեուսը (150 խաղ), Միրոսլավ Կլոզեն (137) և Լուկաշ Պոդոլսկին (130)։
Los Merengues, Realmadrid.am