«Ռեալում» կասկած չունեն, որ կհաջողվի պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հետ՝ չնայած փարիզյան ակումբի ջանքերին:
Ինչպես հաղորդում է ABC-ն, ֆրանսիական թիմն արդեն բանակցություններ է սկսել Մբապեի հետ, որպեսզի վերջինիս պայմանագրի ժամկետը ևս մեկ տարով երկարաձգի:
Մադրիդում վստահ են, որ աշխարհի չեմպիոնը գալիք մրցաշրջանում հանդես է գալու «արքայական» ակումբի կազմում, ու ամռանը գործարքը կայանալու է:
Հիշեցնենք, որ Մբապեի համաձայնագրի ժամկետն ավարտվում է 2022 թվականի հունիսի 30-ին:
Fanat, Realmadrid.am