54 տարի առաջ՝ այս օրը, Մադրիդի «Ռեալը» պատմության մեջ 12-րդ անգամ դարձավ Լա լիգայի չեմպիոն: 1967 թվականի ապրիլի 9-ին մեր թիմը զրկեց մրցակիցներին միավորներով իրեն հավասարվելու տեսական հնարավորությունից «Կորդոբայի» դեմ խաղում խոշոր հաշվով հաղթանակից հետո:
Գրոսոյի, Վելոսոյի ու Ամանսիոյի՝ երկրորդ խաղակեսում խփած գոլերի շնորհիվ «Սանտիագո Բեռնաբեուում» հավաքվածները տեսնում էին, թե ինչպես է թիմը մոտենում փառքի հերթական նշաձողին:
Այդ մրցաշրջանում Մադրիդի «Ռեալը» 5 միավորով գերազանցեց երկրորդ հորիզոնականն զբաղեցրած «Բարսելոնային» ու տնային խաղերն ավարտեց անպարտելիության շարքով:
Թիմն այդ մրցաշրջանում գլխավորում էր Միգել Մունյոսը, որի համար այդ չեմպիոնությունը Լա լիգայում 6-րդն էր:
Robbie Raul, Realmadrid.am