Կարիմ Բենզեման ու «Ռեալի» ֆիզիոթերապևտը հատուկ «արարողակարգ» են անցկացնում հանդիպումներից առաջ:
Ֆրանսիացին հագնում է խաղակոշիկները, որից հետո «սերուցքայինների» ֆիզիոթերապևտը դիպչում է դրանց:
Հարցին, թե դա ինչ է նշանակում, վերջինս պատասխանել է.
«Այո, յուրաքանչյուր հանդիպումից առաջ դիպչում եմ Կարիմի խաղակոշիկներին. դա պետք է ամեն անգամ հաջողություն բերի նրան»:
Fanat,Realmadrid.am