Բիզնեսմեն Էնրիկե Ռիկելմեն, ով համարվում է Ֆլորենտինո Պերեսի գլխավոր մրցակիցը «Ռեալի» նախագահի ընտրություններում, COPE-ին տված հարցազրույցում անդրադարձել է նաև Զինեդին Զիդանին:
«Եթե ընտրվեի «Ռեալի» նախագահ, Զիդանը չէր լինի թիմի մարզիչը: Այդ դեպքում ղեկավարությունն այլ լուծումներ կփնտրեր. ինձ դուր է գալիս Կլոպի թեկնածությունը, Ռաուլի գործերը նույնպես հաջող են ընթանում: Մենք, անպայման, ուշադրություն կդարձնեինք այս հանգամանքների վրա»,- եզրափակել է Ռիկելմեն:
Հիշեցնենք, որ Ֆլորենտինո Պերեսը «Ռեալի» նախագահ է եղել 2000-2006թթ. և 2009-ից մինչև օրս:
Fanat, Realmadrid.am