Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչի՝ «Բարսելոնայի» հետ հանդիպմանը գոհ է մնացել միայն Կիլիան Մբապեի խաղից:
«Թիմն անհաջող գործեց առաջին րոպեից մինչև վերջին րոպեն: Չեմ ցանկանում մատնացույց անել կոնկրետ խաղացողների, սակայն Մբապեն միակն էր, որը լավ հանդիպում անցկացրեց»,- Անչելոտիի խոսքը փոխանցում է ESPN-ը:
Հիշեցնենք, որ կատալոնացիները հաղթել էին 5-2 հաշվով, իսկ Կիլիան Մբապեն խփել էր խաղի առաջին գոլը:
Fanat, Realmadrid.am