• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Մոդրիչը տպավորիչ ցուցանիշ է գրանցել Լա Լիգայի ընթացիկ խաղարկությունում

Հոդվածներ

Մոդրիչը տպավորիչ ցուցանիշ է գրանցել Լա Լիգայի ընթացիկ խաղարկությունում
26.01.2021
1985 0

Այս մրցաշրջանում Լուկա Մոդրիչը իր բարձրության վրա է։ Խորվաթ ֆուտբոլիստը հիանալի աշխատանք է կատարում և մեծապես օգնում է թիմին հասնել ցանկալի արդյունքի։

Լա Լիգայի ընթացիկ խաղարկությունում նա աչքի է ընկել պաշտպանողական հիանալի ցուցանիշով։ Մոդրիչը «Ռեալի» կազմում ամենից շատն է գնդակ խլել (104)։ Այդ ցուցանիշով նրան հաջորդում են Կազեմիրոն (95), Վարանը (86) և Սերխիո Ռամոսը (80)։ 

Այս մրցաշրջանում Մոդրիչը մասնակցել է 18 հանդիպման և աչքի է ընկել նաև այլ կարևոր ցուցանիշներով։ Նա կատարել է 979 փոխանցում, որոնց  90%-ը ճշգրիտ են եղել։ Բացի դա Լուկան դարձել է 3 գոլի հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված