Հոդվածներ

Զիդանն ամփոփել է «Լիվերպուլի» հետ հանդիպումը
15.04.2021
2671 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ամփոփել է ՉԼ-ի քառորդ եզրափակչի՝ «Լիվերպուլի» դեմ պատասխան հանդիպումը:

«Գիտեինք, որ պետք է դիմանանք, և արդյունքում ստացանք այն, ինչ ցանկանում էինք: Կարծում եմ՝ կարողացանք կատարել մեր առջև դրված խնդիրը, թույլ չտվեցինք, որ «Լիվերպուլի» կրակը բռնկվի: Հպարտանում եմ թիմիս ելույթով:»

Բնական է, որ մրցակիցը պետք է մեծ ճնշում գործադրեր առաջին 15 րոպեների ընթացքում: Այստեղ կարևորը դիմանալն ու համբերելն էր»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերը փոխանցում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որւ երկխաղյա դիմակայության արդյունքում «արքայական» ակումբը հաղթեց 3:1 հաշվով ու դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ մրցելու է «Չելսիի» հետ:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված