Լա Լիգայի նախագահը արձագանքել է Ֆլորենտինո Պերեսի՝ քննադատությանը։ «Ռեալի» նախագահը երեկ ելույթ է ունեցել ակումբի գլխավոր ասամբլիայում։
«Ռեալի» նախագահը ակտիվ էր։ Կարծում եմ, որ երբեմն նա կորցնում է կապը իրականության հետ։ Նա ասում էր բաներ, որոնք աղերս չունեն իրականության հետ։
Այն ինչ նա ասում էր ռեսուրսների կառավարման և հեռարձակումների մասին այդպես չէ։ Ես կարծում եմ, որ նա կտրված է իրականությունից ու հուսով եմ, որ գոնե այն, ինչ նա ասում էր իր ակումբի և երկրպագուների մասին, որոնցից մեկը նաև ես եմ, իրականությանը համապատասխանում են, այլապես ես անհանգստացած կլինեմ». նշել է Խավիեր Տեբասը։
Los Merengues, Realmadrid.am