Հոդվածներ

Կուրտուա. «Մեր ուժերի սահմաններում է այլևս միավորներ չկորցնելը»
21.09.2026
62 0

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան խոսել է  Լա Լիգայի 7-րդ տուրի խաղում Մադրիդի «Ատլետիկոյից» կրած պարտության մասին (1:2)։ Թիմերը խաղում էին Մադրիդի «Սիվիտաս Մետրոպոլիտանո» մարզադաշտում։ Գլխավոր մրցավարն էր Միգել Անխել Օրտիս Արյասը։

«Ակնհայտ է, որ իրավիճակը հուսահատեցնող է, բայց մեր ուժերի սահմաններում է ավելացնելն ու այլևս միավորներ չկորցնելը», — սոցցանցում գրել է Կուրտուան։

7-րդ տուրից հետո «Ռեալը» նահանջել է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնական։ Թիմի ակտիվում մնացել է 15 միավոր։ Ավելի բարձր դիրքերում են «Ատլետիկոն» և «Բետիսը» (երկուսն էլ ունեն 16-ական միավոր), իսկ իր բոլոր խաղերում հաղթած «Բարսելոնան» արդեն 6 միավորի առավելություն ունի «Սերուցքայինների» նկատմամբ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված