GQ-ին տված հարցազրույցում «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգային խնդրել են նկարագրել իրեն: Ահա թե ինչ է պատասխանել ֆրանսիացին:
«Ես շատ եմ սիրում կյանքը և ինձ համար միևնույն է՝ ինչ են ասում այլ մարդիկ: Ինձ հետաքրքրում է միայն իմ ընկերների ու ընտանիքի կարծիքը: Ես նույնն եմ, ինչ 3 տարի առաջ:
Ես խելացի մարդ եմ ու հաջողությունից գլխուս չեմ կորցնում: Միշտ հանգստություն եմ պահպանում: Միայն աջ ոտքս կփոխեի, այն շատ վատն է»,- ասել է ֆրանսիացին: