Մադրիդի «Ռեալում» շարունակում են հույսեր կապել Մարտին Էդեգորի հետ, ով ներկա պահին վարձավճարային հիմունքներով հանդես է գալիս Լոնդոնի «Արսենալի» կազմում։
Marca-ի փոխանցմամբ, Մադրիդում առաջընթաց են ակնկալում նրանից և հույս ունեն, որ «Ռեալ» կվերադառնա այլ մակարդակով։
Նշվում է, որ «Ռեալում» Էդեգորը չկարողացավ հաջողության հասնել ծնկի հետ կապված խնդիրների պատճառով։ Այժմ այդ ամենը անցյալում է, և նորվեգացին սկսել է ցույց տալ իր լավագույն որակները։
Իհարեկ, Էդեգորը հասկանում էր, որ այս մրցաշրջանում նրա համար բարդ է լինելու «Ռեալում» մեկնարկային կազմում տեղի համար պայքարելը, ուստի նա ընտրել է իր համար լավագույն տարբերակներից մեկը։
22-ամյա ֆուտբոլիստը «Արսենալի» կազմում մասնակցել է 4 հանդիպման՝ այդ թվում մեկ խաղ Եվրոպա Լիգայում։ «Ռեալի» կազմում ընթացիկ մրցաշրջանում նա խաղադաշտ էր դուրս եկել ընդամենը 7 անգամ։
Los Merengues, Realmadrid.am