Հոդվածներ

Մոուրինիո. «Մբապեն աներևակայելի ֆուտբոլիստ է»
28.08.2026
46 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն պատասխանել է այն հարցին, թե արդյոք Կիլիան Մբապեն մրցաշրջանի ընթացքում 60 գոլ կխփի։ 

«Կիլիանն աներևակայելի ֆուտբոլիստ է։ Չեմ կարող ասել, թե որքան գոլ խփի նա՝ 40,50, թե 60։ Ես կգերադասեի 40, բայց տիտղոսներով, քան 60՝ առանց տիտղոսների։ Ավելի լավ է 40 գոլ խփել, բայց խաղալ թիմի համար, քան 60 գոլ, բայց շեշտը դնել անհատական հաջողության վրա, ինչը շատ է հանդիպում հարձակվողների պարագայում։ 

Ես շատ գոհ եմ նրա կատարած աշխատանքից։ Նրա որակների մասին խոսելն ավելորդ է, բայց կարևոր է, թե ինչ դեր է նա խաղում թիմի առաջընթացի վրա, և թե ինչ պատասխանատվություն է նա վերցնում իր ուսերին դա անելու համար». նշել է պորտուգալացի մասնագետը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված