• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալում» ակնկալում են, որ Մենդին շուտով նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ

Հոդվածներ

«Ռեալում» ակնկալում են, որ Մենդին շուտով նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ
23.07.2024
1039 0

Ֆերլան Մենդին մոտ է «Ռեալի» հետ նոր պայմանագիր կնքելուն։ 

Marca-ի փոխանցմամբ, ֆրանսիացու հետ նոր պայմանագրի կնքում «Ռեալի» համար այժմ առաջնային խնդիրներից մեկն է։ 

Ակումբի ղեկավարությունը այս հարցով սկսել է զբաղվել դեռ նախորդ մրցաշրջանի ավարտին։ 

«Արքայական» ակումբում հույս ունեն, որ շատ շուտով նոր պայմանագիրը կկնքվի։ Մենդին երջանիկ է «Ռեալում»։ Խաղընկերները նրան սիրում և հարգում են։

Նախորդ մրցաշրջանում ձախ պաշտպանը մադրիդյան ակումբի կազմում Լա լիգայում մասնակցել է 23 հանդիպման և արդյունավետ գործողությամբ աչքի չի ընկել։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված