Հոդվածներ

Մբապե. «Ֆուտբոլում ամենաբարդը գոլեր խփելն է»
14.09.2026
36 0

Կիլիան Մբապեն արդար է համարում, որ ֆուտբոլում ամենամեծ փառքը վայելում են հարձակման գծի ֆուտբոլիստները։ 

«Բոլոր ֆուտբոլիստներն էլ անհատականություններ են՝ դարպասապահից մինչև հարձակվող։ Առանց որևէ անարգանքի, կարծում եմ, որ հարձակվողները միշտ պետք է լինեն ուշադրության կենտրոնում, երբեմն տեղին, երբեմն՝ ոչ։

Եղել են դեպքեր, երբ ես գոլ եմ խփել, բայց մյուս ֆուտբոլիստներն ինձանից ավելի լավ են խաղացել։ Բայց ֆուտբոլում գոլեր խփելն ամենաբարդն ու արժեքավորն է։ Հենց այդ պատճառով էլ կարծում եմ, որ արդարացի է, որ ֆուտբոլում ամենամեծ փառքը վայելում են հարձակման գծի ֆուտբոլիստները». նշել է ֆրանսիացին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված