Մարկ Կուկուրելյան հայտնվել է «Ռեալի» ու «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում։
Կատալոնական ակումբը շատ բարձր է գնահատում իր սանի որակները, սակայն առաջնահերթությունը տալիս է Կանսելուին։ Կուկուրելյան տեղյակ է «Բարսայի» հետաքրքրվածության մասին և ցանկություն ունի վերադառնալու հարազատ ակումբ, սակայն ըստ Diario Sport-ի, այս պահին «Ռեալի» ու «Ատլետիկոյի» տարբերակներն ավելի իրատեսական են։
Բացի այդ, «Սերուցքայինները» ցանկանում են ուժեղացնել ձախ պաշտպանի դիրքը, իսկ «Չելսին» դեմ չէ բաց թողնել 27-ամյա ֆուտբոլիստին։ «Ատլետիկոն» արդեն մի քանի շաբաթ է փորձում է համաձայնության հասնել «Չելսիի» հետ, սակայն լոնդոնյան ակումբի պահանջները չեն համապատասխանում նրանց պլաններին։ Կուկուրելյայի տրանսֆերը կարող է արժենալ մոտ 60 մլն եվրո, իսկ «Ատլետիկոն» իրեն նման գումար չի կարող թույլ տալ։
Նշվում է նաև, որ Ժոզե Մոուրինիոն շատ է գնահատում իսպանացու որակները։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն