Բերնարդու Սիլվան կիսվել է իր հույզերով՝ Մադրիդի «Ռեալի» հետ առաջին մարզումն անցկացնելուց հետո:
Պորտուգալացի ֆուտբոլիստն այս ամռանը ազատ գործակալի կարգավիճակով միացել է մադրիդյան ակումբին:
«Բազմիցս խաղալով «Ռեալի» դեմ՝ կարելի է զգալ ակումբի նշանակությունը, այն, թե որքան հրաշալի է այստեղ լինելը, որքան հրաշալի է խաղալ «Սանտյագո Բերնաբեուում»՝ շատ տպավորիչ մի մարզադաշտում։
Երբ ինձ զանգահարեցին «Ռեալից», անհնար էր մերժել։ Ես երկու անգամ չմտածեցի։ Օգնում է նաև այն, որ ես մոտ եմ ընտանիքիս, մոտ եմ Պորտուգալիային շատ նման մշակույթում։ Բայց ֆուտբոլի պատմության մեծագույն ակումբում խաղալու երազանքը, ինչի մասին վկայում են նրա տիտղոսները, արտոնություն է: Ես շատ երջանիկ եմ».– հայտարարել է Բերնարդուն։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն