Հոդվածներ

Դիոմանդեն «Լեյպցիգում» մարզվում է անհատական ծրագրով
02.08.2026
52 0

«ՌԲ Լեյպցիգի» վինգեր Յան Դիոմանդեն մարզվում է անհատական ծրագրով՝ «Ռեալ» տեղափոխվելու շուրջ բանակցությունների ֆոնին, հայտնում է As-ը:

Գերմանական ակումբը որոշել է 19-ամյա ֆուտբոլիստին առանձնացնել ընդհանուր խմբից, որպեսզի տրանսֆերից առաջ լիովին բացառի վնասվածք ստանալու ռիսկը: Ընդ որում, Դիոմանդեն առողջ է. անհատական ռեժիմը կապված է բացառապես սպասվող գործարքի հետ:

Այս հանգստյան օրերին «Լեյպցիգը» կմեկնի Ավստրիա՝ մինչմրցաշրջանային հավաքի, սակայն կոտդիվուարցին կմնա Գերմանիայում: Բանակցությունների ավարտից հետո նա ծրագրում է անմիջապես ուղևորվել Մադրիդ: Տրանսֆերի ձևակերպումը ձգձգվում է «Լեյպցիգի» կողմից, սակայն սպասվում է, որ համաձայնագիրը կկնքվի մոտ ժամանակներս: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալը» կարող է Դիոմանդեի համար վճարել 115-ից 120 միլիոն եվրո:

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված