«Ռեալի» վինգեր Մարկո Ասենսիոն կարիերան կարող է շարունակել Ֆրանսիայում, տեղեկացնում է Le10Sport-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ն: Նշվում է, որ փարիզյան ակումբում հաշտվել են Կիլիան Մբապեի հեռանալու մտքի հետ և փոխարինող են փնտրում:
Le10Sport-ի տվյալներով՝ ՊՍԺ-ն պատրաստ է լուրջ փոխհատուցում վճարել «Ռեալի»՝ Ասենսիոյին բաց թողնելու համար: Գումարի չափը հստակ չի նշվում:
Հավելենք, որ Transfermarkt-ը իսպանացու տրանսֆերային արժեքը գնահատում է 40 մլն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում Ասենսիոն անցկացրել է 24 հանդիպում, որոնցում խփել է 7 գոլ ու կատարել 1 ասիստ:
Fanat, Realmadrid.am