«Ռեալի» կիսապաշտպան Իսկոն, ամենայն հավանականությամբ, կհեռանա թիմից:
Marca-ն, հղում կատարելով El Confidencial-ին, տեղեկացնում է Զինեդին Զիդանի և իսպանացու զրույցի մանրամասների մասին: Ֆրանսիացի մասնագետը բաց կերպով ասել է, որ Իսկոն կարող է նոր ակումբ փնտրել:
Ավելի վաղ 28-ամյա ֆուտբոլիստը դժգոհություն էր հայտնել ոչ բավարար խաղաժամանակ ստանալու համար:
Տեղեկություն կա, որ «Ռեալը» ցանկանում է Իսկոյի վաճառքից ստանալ 70 մլն եվրո:
Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում իսպանացի ֆուտբոլիստն անցկացրել է 6 հանդիպում:
Fanat, Realmadrid.am