• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Խոսելուն «Բետիսի» դեմ խաղից հետո հանդիպել է «Ռեալի» ֆուտբոլիստներին (տեսանյութ)

Հոդվածներ

Խոսելուն «Բետիսի» դեմ խաղից հետո հանդիպել է «Ռեալի» ֆուտբոլիստներին (տեսանյութ)
03.09.2024
1989 0

Մադրիդի «Ռեալի» լեգենդ Խոսելուն, որը ներկայումս պաշտպանում է քաթարական «Ալ Գարաֆայի» գույները, «Բետիսի» դեմ խաղից հետո (2-0) թիմի հանդերձարանում հանդիպել է նախկին խաղընկերներին:

«Արքայական ակումբի» ֆուտբոլիստները ջերմորեն ողջունել են իսպանացին:

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Խոսելուն միջազգային դադարի ընթացքում կխաղա Իսպանիայի հավաքականում, այդ պատճառով էլ վերադարձել է Քաթարից:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Ռեալը» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում քամբեք էր կատարել «Բավարիայի» դեմ, իսկ Խոսելուն դուբլ էր գրանցել:

Մադրիդից հեռանալուց հետո ֆուտբոլիստն ընդգրկվել էր ակումբի լեգենդների ցանկում:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված