Հոդվածներ

«Ռեալը» պատրաստ է բաց թողնել կիսապաշտպաններից մեկին
22.06.2026
73 0

Մադրիդի «Ռեալը» պատրաստ է բաց թողնել իր կիսապաշտպաններից մեկին, որպեսզի ծածկի տրանսֆերային ծախսերը։ 

Ինչպես տեղեկացնում է As-ը, «Սերուցքայինները» դիտարկում են ամռանը Էդուարդո Կամավինգայից կամ Օրելիեն Չուամենիից հրաժարվելու տարբերակները։ Ֆեդե Վալվերդեի հեռանալը չի քննարկվում, չնայած, որ նրա ծառայություններով հետաքրքրված են անգլիական մի քանի ակումբներ։ «Ռեալում» նրան համարում են կարևոր ֆուտբոլիստ հետագա զարգացման համար։ 

Սպասվում է, որ առաջիկա մրցաշրջանում էլ Վալվերդեն լինելու է հիմնական կազմի ֆուտբոլիստ և փորձելու է վերադարձնել երկրպագուների և ակումբի վստահությունը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված