Հոդվածներ

Վիճակագրական տվյալներ՝ «Վիլյառեալ» – «Ռեալ Մադրիդ» խաղից հետո
16.03.2025
330 0

Իսպանիայի առաջնության 28–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Վիլյառեալին» և հաղթեց 2։1 հաշվով։

2010/11 մրցաշրջանից ի վեր առաջին անգամ «Ռեալ Մադրիդը» երկու անգամ հաղթեց «Վիլյառեալին» Լա Լիգայի մեկ մրցաշրջանում։

2016/17 մրցաշրջանից ի վեր առաջին անգամ «Ռեալ Մադրիդը» կարողացավ հաղթանակ տանել «Վիլյառեալի» հարկի տակ։

 «Ռեալի» Լա Լիգայի վերջին 45 գոլերը խփել են լեգեոնականները․ սա ակումբի պատմության մեջ նմանատիպ ամենաերկար շարքն է։

Մբապեն դարձավ պատմության մեջ առաջին ֆրանսիացի ֆուտբոլիստը, որը Եվրոպայի թոփ-5 լիգաներում 6 մրցաշրջաններում անընդմեջ խփել է 30 և ավելի գոլ։

Մբապեն դարձավ «Ռեալի» պատմության 6-րդ ֆուտբոլիստը, որը «Լա Սերամիկա» մարզադաշտում ձևակերպել է դուբլ։ Նախքան այդ նման արդյունքի հասած ֆուտբոլիստներն են եղել Մորիենտեսը, Սնեյդերը, Ռոնալդուն, Բեյլը և Գյուլերը։

Մբապեն 2025 թվականին արդեն 17 գոլ է խփել բոլոր մրցաշարերում։ Թոփ-5 եվրոպական լիգաների ֆուտբոլիստներից ավելի շատ խփել է միայն Դեմբելեն (21)։

«Ռեալ Մադրիդը» Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում 4 գոլ է բաց թողել անկյունայիններից՝ նույնքան, որքան նախորդ 3 մրցաշրջաններում միասին վերցրած (2՝ 2021/22-ին, 1-ական՝ 2022/23-ին և 2023/24-ին)։