Հոդվածներ

Հայտնի է, թե երբ «Ռեալը» առաջարկ կկատարի Օլիսեի համար
22.06.2026
64 0

Չնայած նրան, որ «Ռեալը» պաշտոնապես հայտարարել էր, որ որևէ բանակցություն չի վարել «Բավարիայի» ֆուտբոլիստ Մայքլ Օլիսեի հետ, այնուամենայնիվ, «Սերուցքայինները» շարունակում են հետաքրքրվածություն ցուցաբերել նրա նկատմամբ։  Մադրիդյան ակումբը պատրաստվում է առաջարկ կատարել Օլիսեի համար առաջիկա 2-3 շաբաթվա ընթացքում։ Այս մասին հայտնում է Defensa Central-ը՝ հղում անելով լրագրող Միգել Սերանոյին։

Ըստ աղբյուրի, մյունխենյան ակումբում սպասում են աշխարհի առաջնության ավարտին, որպեսզի զրուցեն ֆրանսիացու հետ ու հասկանան նրա ցանկությունը։ 

Հատկանշական է, որ 2021-ին «Ռեալը» նմանատիպ հայտարարություն կատարեց Կիլիան Մբապեի վերաբերյալ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված