Հոդվածներ

Մաստանտուոնո. «Ուրախ կլինեմ Էնցոյին տեսնել «Ռեալում»
05.04.2026
472 0

«Ռեալի» վինգեր Ֆրանկո Մաստանտուոնոն մեկնաբանել է Էնցո Ֆերնանդեսի՝ «Արքայական» ակումբ հնարավոր տեղափոխության մասին լուրերը։ 

«Իհարկե, ուրախ կլիեմ Էնցոյին տեսնել «Ռեալում», բայց ես ոչինչ չգիտեմ «Ռեալի» հետաքրքրվածության մասին». Ֆրանկոյի խոսքերն է փոխանցում Marca-ն։ 

Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվել, որ Էնցոն ամռանը կարող է համալրել «Սերուցքայինների» շարքերը։ Անձամբ ֆուտբոլիստը հայտարարել էր, որ իր ապագայի մասին որոշում կկայացնի Մունդիալից հետո։ Նա նաև հայտարարել էր, որ Մադրիդը հենց այն քաղաքն է, որտեղ նա ցանկանում է ապրել։

 Transfermarkt-ը Ֆերնանդեսի տրանսֆերային արժեքը գնահատում է 90 մլն եվրո։

Los Merengues, Realmadrid.am