«Ռեալը» ևս մեկ տարով կերակարաձգի Լուկա Մոդրիչի պայմանագրի ժամկետը: Այս մասին տեղեկացնում է հայտնի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Աղբյուրի հաղորդմամբ, կողմերը համաձայնության են եկել, իսկ նոր պայմանագրի կետերը որոշված են:
Նշվում է, որ պաշտոնական հայտարարությունը կլինի մոտ ժամանակներում:
Հիշեցնենք, որ խորվաթ կիսապաշտպանը «սերուցքայիների» գույները պաշտպանում է 2012 թվականից: 35-ամյա ֆուտբոլիստի գործող համաձայնագրի ժամկետը լրանում է 2021 թվականի ամռանը:
Fanat, Realmadrid.am