Իտալիայի դարպասը գրավելով, Լուկա Մոդրիչը ԵՎՐՈ-ների ռեկորդ գրանցեց։
Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպանը հանդիպման 55-րդ րոպեին աչքի ընկավ խփած գոլով, այն դեպքում, երբ մեկ րոպե առաջ չէր կարողացել հստակ իրացնել 11 մետրանոցը։
Այդպիսով Լուկան գոլի հեղինակ դարձավ 38 տարեկան և 289 օրեկան հասակում՝ դառնալով ԵՎՐՈ-ների պատմության ամենատարեց ֆուտբոլիստն, ում հաջողվել է գոլ խփել։
Նա գերազանցեց ավստրիացի Իվիցա Վաստիչի ցուցանիշը։
Los Merengues, Realmadrid.am