• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Մոուրինյոն ցանկանում է իր թիմում տեսնել ԱՊԼ-ն ներկայացնող ևս մեկ կիսապաշտպանի

Հոդվածներ

Մոուրինյոն ցանկանում է իր թիմում տեսնել ԱՊԼ-ն ներկայացնող ևս մեկ կիսապաշտպանի
17.06.2026
247 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խնդրել է ակումբի ղեկավարությանը պայմանագիր կնքել «Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսի հետ։ Մադրիդյան ակումբը կաշխատի արգենտինացու տրանսֆերի շուրջ։ Այս մասին հաղորդում է  Marca-ն։ 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆերնանդեսը հետաքրքրված էր «Ռեալ Մադրիդ» տեղափոխվելով, սակայն գործարքի խոչընդոտ էր հանդիսացել «Չելսիի» կողմից պահանջվող 138 միլիոն եվրոն։ «Չելսին» նույնպես պատրաստ է վաճառել արգենտինացուն, քանի որ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն չի ցանկանում պահպանել այն խաղացողներին, ովքեր հետաքրքրված չեն իր նախագծով։

Նախորդ մրցաշրջանում Ֆերնանդեսը խաղացել է 54 խաղ բոլոր մրցաշարերում՝ խփելով 15 գոլ և կատարելով 7 գոլային փոխանցում։ Նրա ներկայիս պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2032 թվականի ամառը։ Transfermarkt-ի տվյալներով՝ կիսապաշտպանի արժեքը կազմում է 90 միլիոն եվրո։

Silent Striker, Realmadrid.am 


Ամենակարդացված