Հոդվածներ

AS. «Կարերասը կարող է տեղափոխվել Անգլիա»
17.06.2026
57 0

«Ռեալ Մադրիդի» պաշտպան Ալվարո Կարերասը կարող է միանալ «Չելսիին»՝ Մարկ Կուկուրելյայի տրանսֆերից հետո։ AS-ի տվյալներով՝ Կարերասը դեռ չգիտի «Ռեալի» իր հետ կապված ծրագրերի մասին, բայց ակումբը հստակեցրել է, որ նա անձեռնմխելի խաղացող չէ։

Հաղորդվում է, որ Կարերասը լավ ծանոթ է «Չելսիի» նոր մարզիչ Խաբի Ալոնսոյի հետ և խնդիր չի ունենա անգլիական ֆուտբոլին հարմարվելու հարցում, քանի որ իսպանացին փորձ ունի «Մանչեսթեր Յունայթեդի» մինչև 23 տարեկանների կազմում խաղալու։

Նշվում է, որ «Ռեալում» անկայուն առաջին տարին Կարերասին դժվար դրության մեջ էր դրել։ «Ռեալ Մադրիդը» հույս ունի վերադարձնել 11 ամիս առաջ պաշտպանի վրա ծախսած 50 միլիոն եվրոյի մի մասը։

Silent Striker, Realmadrid.am 


Ամենակարդացված