«Ատալանտայի» դեմ խաղից առաջ Թոնի Կրոսը իր կարծիքն է հայտնել սպասվող խաղի մասին։
«Մենք գիտենք, որ բարդ խաղ է սպասվում։ Դա կապված չէ միայն վնասվածքների հետ։ «Ատալանտան» ուժեղ ակումբ է, և այս խաղը մեզ համար հերթական եզրափակիչն է։
Նրանք գիտեն, թե ինչպես է պետք խաղալ ՉԼ-ում։ Մեզանից պահանջվում է վերհսկել խաղի ընթացքը, երբ գնդակը նրանց մոտ է։ Կարող ենք ինչ որ բան ստեղծել հարձակման գծում, սակայն ավելի կարևոր է լավ պաշտպանվելը։
«Ատալանտան» այլ ֆուտբոլ է խաղում, և մենք պետք է կարողանանք հարմարվել այդ խաղին՝ միևնույն ժամանակ կառուցելով սեփականը։ Դա դժվար է լինելու։ Ամեն ինչ կանենք մեր խաղը թելադրելու համար». ասել է Կրոսը։
Los Merengues, Realmadrid.am